Foto

Ի՞նչ իմաստ ունի ֆինանսական միջոց հատկացնել, եթե մտածում ես, որ դրա մի մասը չարաշահելու են. վարչապետ

«Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ տրամադրի համայնքներում խնդիրների լուծման համար, բայց պետք է համոզված լինի, որ այդ միջոցներն արդյունավետ են ծախսվում»,-Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրաձայնում էին անտառտնտեսությունների, երթուղային ցանցի, մոնոպոլիաների, հարկային քաղաքականության և համայնքներին առնչվող այլ խնդիրների մասին:

«Մինչև այս համոզմունքը չլինի, ես գտնում եմ, որ իմաստ չունի որևէ ֆինանսական միջոց հատկացնել, ի՞նչ իմաստ ունի ֆինանսական միջոց հատկացնել, եթե մտածում ես, որ դրա մի մասը չարաշահելու են: Այս տրամաբանության մեջ պետք է աշխատենք, նախկին տրամաբանությունը չի աշխատելու, այն, որ այսքան փող կտանք, ընտրություններին այսքան ձայն կբերեք: Դա չի աշխատելու, որքանով համայնքն արդյունավետ կաշխատի, այդքանով կառավարությունն ակտիվ կհամագործակցի այդ համայնքի հետ։ Ես ուզում եմ, որ մեր երկրում հարաբերությունների ձևը փոխվի, ոչ թե լինի մի կառավարություն, որը պետք է ամեն ինչ անի, այլ լինի կառավարություն, որը պատրաստ է ամեն ինչ անել պայմանով, որ մյուսներին էլ է մղում շատ ակտիվ գործողությունների»,– նշեց վարչապետը:

Vesti.am