Վերջին ռազմական գործողությունների ընթացքում շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքները կայուն ֆինանսական աջակցություն կստանան: Այսօր Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հանձնարարականներ տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակի ու ներկայացնի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի ապահովման ծրագիր՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Վարչապետը կարգադրել է ծրագիրը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Vesti.am