Foto

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը կոնսենսուսով պետք է ընդունվի

«Հայաստանի սուվերեն իրավունքն է նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա՝ արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է: Սակայն հիմա գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է պարոն Խաչատուրովը», - ասաց Տիգրան Բալայանը։

Vesti.am