Foto

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում զինվորներ են մկրտվել. լուսանկարներ

Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, ԱՀ պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախաձեռնությամբ ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ՝ տեղի է ունեցել 61 զինվորների մկրտության հանդիսավոր արարողությունը:

«Նրանցից 7-ի կնքահայրը ես էի և խոստանում եմ պատվով կատարել այդ գործառույթս: Իմ սանիկների շարքում էր նաև Մարատ Պետրոսյանը (Ուստան), ով Ապրիլյան պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ՝ արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Սանիկներիս հետ զրույցս թև տվեց ավելի շատ ինձ, քան իրենց... Համեստ, գիտակից ու համարձակ զինվորներ ունենք: Բարի ու անվտանգ ծառայություն բոլորիդ, տղե՛րք»: