Արմեն Ստեփանյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանաբնակ մարզիչը Հայաստան է ժամանանել իր օգնական Գեորգի Մինասովի հետ:
Ստեփանյանը եղել է «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը: Մարզել է իսպանական «Ֆուենխիրոլա»:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Արկադի Անդրեասյանին կատարած աշխատանքի համար: