Քաղաքագետ Ստեփան Դանիելյան գրել է.
- Ե՞րբ է ի հայտ գալիս գրաքննությունը։
- Երբ որ իշխող խմբավորումը փորձում է կառուցել գաղափարախոսություն։
Երբ կա գաղափարախոսություն, ապա դրա հիման վրա առաջանում է պրոպագանդա եւ պրոպագանդիստներ։
Երբ այս երկու բաղադրիչները սկսվում են երևակվել, ապա առաջանում է նոր մասնագիտություն` գրաքննիչներ, սովետական տերմինով ասած` Գլավլիտ։
- Ե՞րբ է գրաքննությունն հատկապես խիստ դրսեւորումներ ստանում։
- Երբ անձի իշխանություն է հաստատվում։
- Ե՞րբ է գրաքննությունն ահագնանում:
- Երբ որ մոտենում են
ընտրությեւնները։
Մեր դեպքում կա եւս մի նրբություն։ Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նաեւ Ադրբեջանի կողմից` դենացիֆիկացիայի շրջանակում կառավարության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներում։