Foto

Ռոնալդուն սնանկացնում է իտալացի երկրպագուներին

Ֆուտբոլիստ  Կրիշտիանու Ռոնալդուի թուրինյան ակումբ տեղափոխվելուց հետո իտալական «Կյեվո» ակումբը 50 տոկոսով թանկացրել է տնային հանդիպման տոմսերի արժեքը։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ կենտրոնական տրիբունայի առաջին շարքի տոմսերի արժեքը 100 եվրոյից դարձել է 150, վերևի շարքերինը հասել է 40-ից 60 եվրոյի, անկյունային հատվածների տոմսի արժեքը 30 եվրոյից հասել է 50-ի։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ռոնալդուն մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենթուս»։

Օգոստոսի 19-ին «Յուվենթուսը» կհանդիպի «Կյեվոյի» հետ։ Ակնակալվում է, որ Ռոնալդուն այդ խաղում հանդես կգա։

Vesti.am