Foto

Կենգուրուները «հյուր են գնացել» Ավստրալիայի մայրաքաղաք. լուսանկարներ

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում կենգուրուները սննդի անբավարարության պատճառով լքել են բնակության իրենց սովորական միջավայրն ու հավաքվել մայրաքաղաքի շենք-շինությունների մոտ:
CNN-ը հայտնում է, որ քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել կենդանիներին մոտենալու, շոյելու ու կերակրելու փորձեր չանել: Բացի այդ՝ բնակիչներին հորդորել են առանձնահատուկ ուշադրություն և զգոնություն ցուցաբերել երեկոյան ժամերին ու առավոտյան կանուխ, քանի որ հենց այդ ժամանակ են ագեվազները սնվում, ու մեծ է վտանգը, որ վարորդներն անզգուշորեն կարող են կենդանիներին վրաերթի ենթարկել: