Foto

«Zara»-ի հավաքածուում նոր մարզաշապիկներ են հայտնվել

«Zara» իսպանական հագուստի հավաքածուում նոր մարզաշապիկներ են հայտնվել՝ 1990-ականներին հայտնի «Ընկերներ» սերիալի պրինտներով։ Այդ մասին հաղորդում է «Mirror»-ը։

Ընկերությունը նոր հագուստի դիզայնով հագուստի երկու տարբերակ է ներկայացրել։ Առաջինը սև տոպ է՝ սերիալի 5-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայից տեսարանով, որտեղ ընկերները հիշում են Գոհաբանության օրը։

Սպիտակ մարզաշապիկին ներկայացված է դրվագ առաջին սերիայից։ Երկու մարզաշապիկներն էլ վաճառվում են 20 դոլարով։

Vesti.am