«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Միհրան Մանասյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում է եղել ստեղծման օրվանից:
Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» կազմում անցկացրած 156 խաղերում 29-ամյա հարձակվողը դարձել է 71 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Միհրան Մանասյանին` նվիրվածության, աշխատասիրության, համատեղ երկար և տպավորիչ ճանապարհի համար` հաջողություն մաղթելով նրան հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում մրցելու է Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» հետ: Առաջին խաղում Մանասյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 56-րդ րոպեին: