Յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանիքի մասին: Նա պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի իր փեսացուն, ամուսնական մատանին, սանրվածքը: Սակայն ամենից շատ նա երազում է հարսանեկան զգեստի մասին:
Ժամանակակից հարսանեկան արարողությունները դա ոչ միայն երկու մարդկանց միասնություն է, այլև մի ամբողջ արարողակարգ, որի ժամանակ ամենամեծ ուշադրությունը գրավում է հարսնացուն՝ իր զգեստով:
Որպես կանոն,դա հարսնացու տեսքի ամենաթանկ բաղադրիչն է:
Vesti.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենաթանկ հարսանյաց զգեստները:
1.«Swarovski» զգեստ, 1մլն դոլար
Վիկտորյա Սվարովսկին ավստրալացի երգիչուհի է, որը, ի թիվս այլ բաների, «Swarovski» կայսրության ժառանգորդն է: Հենց նրա հարսանեկան զգեստն էլ գլխավորում է ամենաթանկարժեք զգեստների աղյուսակը
Նրա հագուստը, ըստ լուրերի, արժե 1 միլիոն դոլար՝ զարդարված 500 հազար բյուրեղներով:
2.«Givenchy» զգեստ, 500 հազար դոլար
Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի հեռուստատեսային աստղերից մեկն է և նա կարող է իրեն թուլ տալ գնելու 500 հազար դոլար արժողությամբ հարսանեկան զգեստ:Նրա հարսանեկան կոշիկներն արժեցել են 40 հազար դոլար:
3. «Alexander McQueen» զգեստ, 400 հազար դոլար
Քեյթ Միդլթոնը վաղուց չի հայտնվել ամսագրերի ու թերթերի առաջին էջերում: Սակայն արքայազն Ուիլյամի հետ նրա ամուսնությունը իսկական թագավորական իրադարձություն էր: Աշխարհի բոլոր դիզայներները ցանկանում էին, որպեսզի հենց իրենք «Հագցնեին» արքայազնի հարսանացուին: Քեյթն ընրել էր 400 հազար դոլարանոց «Alexander McQueen»-ի զգեստը:
4. «Alexander McQueen» զգեստ, 380 հազար դոլար
Ջորջ Քլունին աշխարհին հայտնի է որպես սրտակեր: Սակայն նա ամուսնացավ Ամալի հետ և նրան համարում է յուրահատուկ կին:
Ամալի հարսանեկան զգեստն արժեցել է 380 հազար դոլար: Հարսանեկան ընդհանուր բյեւջեն կազմել է 4.6 մլն դոլար:
5.«Valentino»,250 հազար դոլար
Մերայա Քերին հայտնի է ոչ միայն իր երաժշտական արվեստով, այլև անձնական բուռն կյանքով: Քերին և նրա ընկերը Ջեյմս Պեկերը, ամուսնացան և երգչուին գնեց իր համար «Valentino»-ի 250 հազար դոլար արժողությամբ հարսանեկան զգեստը:
6.«Valentino»,225 հազար դոլար
Յուրաքանչյուր արքայադուստր պատրաստ է իր հարսանեկան արարողությունը դարձնել անմոռանալի և թագավորական:
Հունաստանի թագաժառանգ Մարի Շանտալը իր հարսանիքին կրել է «Valentino»-ի մարգարտյա զգեստը, որի վրա աշխատել է 25 մասնագետներից բաղկացած հատուկ խումբը: Այն արժեցել է 225 հազար դոլար:
7. «Vera Wang», 140 հազար դոլար
Եթե դու միլիարդատիրոջ ու «Формула-1»-ի մրցաշավորդի աղջիկ ես, ուրեմն հարսանեկան զգեստի համար անսահմանափակ հնարավորություններ ունես:
Պետրա Էքքլսթոունն ընտրել էր 1402 հազար դոլար արժողությամբ շքեղ զգեստ:
8. «Christian Lacroix», 140 հազար դոլար
Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը տաղանդավոր ու նորաձև կին է: Նա միշտ նորաձև տեսք ունի, և իր հարսանեկան արարողությունն էլ բացառություն չէր:
Դերասանուհին ամուսնացել է Մայքլ Դուգլասի հետ և կրել «Christian Lacroix»-ի 140 հազար դոլար արժողության հարսանեկան զգեստը:
9. Մադոննայի հարսանեկան զգեստը, 81.250 հազար դոլար
1985 թվականին Մադոննան ամուսնացավ դերասան Շոն Պենի հետ: Նա իր 81 250 հազար դոլար արժողության հարսանեկան զգետսի հետ կրել էր նաև սև գլխարկ:
10. «Сhanel», 50 հազար դալար
Կիրա Նայթլին ընտրել է 50 հասար դորա արժողության «Chane»-ի զգեստը, որն ավելի թանկ է, քան ամողջ արարողությունը:
Vesti.am