Վերամշակող ընկերություններն սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։
Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում:








