Foto

Էժան պիցցայի համար ռուսները չորս ժամից ավելի հերթ են կանգնել

Վոլգոգրադի բնակիչները մի քանի մետրանոց հերթ են գոյացրել` 100 ռուբլի արժողությամբ պիցցա գնելու համար: Էժան ֆաստֆուդ գնել ցանկացողներն այնքան շատ են եղել, որ ոմանք սկսել են հերթի առաջին շարքերում գտնվող իրենց տեղերը վաճառել 1000 ռուբլիով:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պիցցա վաճառող ընկերությունը խոստացել էր առաջին երեք հազար պիցցան վաճառել 100 ռուբլիով, այն դեպքում երբ դրանք վաճառվում են 365 ռուբլով:

Վաճառքի ընթացքում  որևէ սահմանափակում չի եղել, և որոշ այցելուներ վերցրել են 10, նույնիսկ 20 պիցցա:

Սոցիալական ցանցերում սպասողներից մի քանիսը գրել են, որ հերթում սպասել են չորս ժամ:

Ժամը 16:00-ի դրությամբ վաճառված է եղել շուրջ 2000 տուփ պիցցա:

kvcgl6emf0aw1llyisilbyb3rvy29sijoiahr0chm6iiwisg9zdci6imxlbnrhlnj1in0simxpbmsioijodhrwczovl2ljzg4ubgvudgeucnuv

Vesti.am