Foto

«Նա նման է հրեշտակի». Նիգերիայում գտել են «աշխարհի ամենագեղեցիկ աղջնակին»

Լուսանկարիչ Մոֆե Բամայիվան ինսթագրամյան իր էջում  հրապարակել էր Յարե անունով աղջկա երեք լուսանկար: Նա գրել էր, որ երեխաները ուրախություն են: Նա պատմել էր այդ երեխայի մասին. «Այո, նա մարդ է: Բայց նա նաև հրեշտակ է»: Այդ մասին գրում է life.ru-ն:

5-ամյա նիգերիացի աղջկա լուսանկարները շատ արագ տարածվեցին համացանցում: Մեկնաբանները համաձայնում էին, որ Յարեն աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է: Նրանք աղջնակին համեմատում էին Բարբիի և հրեշտակի հետ և կոչում էին նրան գեղեցկության թագուհի:

Յարեն ու իր երկու քույրերը ևս ունեն ինսթագրամյան էջ, որն արդեն ունի 7.5 հազար հետևորդ:

Vesti.am