Foto

Իբրահիմովիչի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևել «Լոս Անջելես Գելեքսիին»

«Լոս Անջելես Գելեքսին» հաղթել է «Օռլանդո Սիթիին» MLS-ի կանոնավոր առաջնության խաղում:

Հանդիպումը կայացել է Կարոսոնի «Սթաբհաբ Սենթրում» և ավարտվել 4:3 հաշվով: «ԼԱ Գելեքսիին» հաղթանակ է պարգևել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեթ-տրիկը:

Երկրորդ կեսի մեկնարկում 36-ամյա ֆուտբոլիստը գլխով եզրափակել է Ջովանի դոս Սանթոսի` ձախ եզրից կատարած փոխանցումը:

67-րդ րոպեին Զլատանը դուբլ է ձևակերպել, իսկ 4 րոպե անց խփել է իր երրորդ գնդակն այդ խաղում և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

MSL-ի ընթացիկ խաղարկությունում Իբրահիմովիչը 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 15 գոլի հեղինակ:

Vesti.am