Foto

Հայկ Մարությանը՝ ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն: Նա դերասան Հայկ Մարությանն է: Նիստից հետո լրագրողների հետ զրոյցում դերասանն ասաց, որ ունի ծրագիր, որը համընկնում է ՔՊ-ի ծրագրի հետ: Ծրագրում կան մի քանի շեշտադրումներ, որոնք շուտով ներկայացնելու է հանրությանը:

«Երևանի քաղաքապետը պետք է լինի մեզանից մեկը, քաղաքացիներից մեկը, այլ ոչ` պաշտոնյա, և եթե ես հաղթեմ, կլինեմ ձեզանից մեկը: Քաղաքը կբերենք այն վիճակին, որ կարողանանք բոլորս հպարտանալ, թևերը քշտած` երևանցիների հետ միասին, պետք է լուծենք Երևանի խնդիրները»,-ընդգծեց Հայկ Մարությանը: