ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը՝ Հելենան հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու մասին լուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Риа Нововсти»-ն:
«Փառք Աստծո, ամեն բան կարգին է: Նա պլանային բուժում է անցնում»,-ասել է երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ: «Ինչպես կարելի է մեզ այդպես ծաղրել: Ես հիմա զանգում եմ մեր բոլոր հարազատներին, քանի որ նրանք բոլորը շոկի մեջ են»-հավելել է նա:









