Foto

Հայտարարվել է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի անցկացման վայրն ու ժամը

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել  է, թե երբ և որտեղ կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը:

Մանկական երգի մրցույթը անցկացվելու է Մալթայի մայրքաղաք Վալետայում, քանի որ նախորդ մրցույթում հաղթած մասնակիցը՝ Դասթինը Մալթայից էր:

Տեղեկություններ կան, որ արդեն որոշակի փոփոխություններ են կատարվել. այս տարի մանկական երգի մրցույթը անցկացվելու է նոյեմբերի 20-ի կեսօրին, նախորդ տարիների երեկոյան միջոցառումների փոխարեն:

-Տևական ժամանակ էր , ինչ երկար քննարկում էինք, թե ինչ փոփոխություններ կարելի է անել ձևաչափի մեջ։ Եկանք այն եզրակացության, որ մրցույթի անցկացման ժամն այնքան էլ համապատասխան չէ երեխաների և ընտանեկան դիտման համար,- ասել է մրցույթի գործադիր կառավարիչ Յոն Օլա Սանդը։

Vesti.am