«Թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան»: Այդ մասին հուլիսի 25-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է իր վերջին հայտարարություններին, նախարարն ասաց, որ իր նախկին խոսքին ավելացնելու որևէ բան չունի:
«Այն, ինչ վարչապետը և Պաշտպանության նախարարը հայտարարում են, մենք անելու ենք»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմն իրեն հնարավորություն է տալիս ունենալու նման հաստատակամ տեսակետ:
Խոսելով Նախիջևանի ուղղության մասին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ադրբեջանական կողմն այնտեղ շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը:









