Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, հանրահայտ բլոգեր «Nas Daily»-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:
Այս անգամ հանրահայտ բլոգերը պատմում է Հայաստանի տաքսու վարորդների մասին: «Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը» վերնագրով տեսանյութում «Nas Daily»-ն պատմում է տաքսի ծառայությունների մատչելի լինելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին:









