ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման աշխատակիցները հայ-թուրքական սահմանին 5 իրավախախտի են ձերբակալել:
Ռուս սահմանապահները Արտաշատի սահմանային բաժանմունքում կանխել ենք հանցավոր խմբի անօրինական մուտքը Հայաստան, տեղեկացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը:
Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Աֆղանստանի 5 քաղաքացի:
Իրավախախտները հանձնվել են Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի մանրամասները պարզելու համար:









