Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ֆրանսիական «Լիգա 1»-ում:
Ինչպես վստահեցնում է «Sky Sport»-ի լրագրող Տորբեն Հոֆմանը թվիթերյան իր էջում, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շուտով կհամալրի «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը:
Ակումբների միջև բանակցությունները շատ լավ են ընթանում, և, ինչպես սպասվում է, առաջիկա մի քանի օրվա ընթացքում կողմերը վերջնական համաձայնության կգան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն «Բավարիային» 35 մլն եվրո է առաջարկել Բոատենգի համար, և մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Vesti.am









