Պարզվում է, որ նույնիսկ հարսանիքից հետո Մեգանի հայրը հանգիստ չի թղնում նրան և արքայազն Հարրիին: 74-ամյա Թոմասը շարունակում է բարդացնել իր դստեր կյանքը՝ հրապարակային հարցազրույցներ տալով գումարի դիմաց և պատմելով Մեգանի և Հարրիի հարաբերությունների բոլոր մանրամասները, հաղորդում է gogetnews.info-ն:
Մեգանի հոր խոսքով՝ ինքն այդ ամենն անում է մեկ բանի համար՝ նոր ընտանիքի հետ հարաբերությունները շտկելու նպատակով: Սակայն Քենսինգթոնյան պալատում այդպես չեն կարծում:
«Մեգանը շատ է վրդովված հոր՝ Թոմասի պատճառով: Նա չգիտի ինչպես վարվել նրա հետ, որովհետև վախենում է, որ հայրը իր նպատակներին կծառայեցնի իրենց շփումը, կհրապարակի իրենց անձնական զրույցը»,- ասում է պալատին մոտ կանգնած աղբյուրը:
Vesti.am









