Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատասխան միջոցներ կընդունձեռնարկի, եթե ԱՄՆ-ն արգելափակի երկրից նավթի արտահանումը, հայտնում է IRNA գործակալությունը: «Եթե ԱՄՆ-ն ցանկանա այս ուղղությամբ լուրջ գործողություններ ձեռնարկել, ապա կբախվի Իրանի վճռական հակազդեցությանը»,- ասել է Ղասեմին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել իրանական նավթի մատակարար երկրների հետ, որ նրանց ստիպի հրաժարվել հումքի գնումից:









