Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 23-ին տուգանել է էլեկտրոնիկայի չորս արտադրողների՝ «Asus»-ին, «Denon & Marantz»-ին, «Philips»-ին և «Pioneer»-ին՝ գործընկեր ինտերնետային խանութներում, ԵՄ հակամենաշնորհային օրենսդրության խախտմամբ, նվազագույն մանրածախ գներ ֆիքսելու համար, հայտնում է interfax.ru-ն:
Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովը՝ տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 111 միլիոն եվրոն:
«Այդ չորս ընկերության գործողությունների հետևանքով միլիոնավոր եվրոպացի սպառողներ վճարել են խոհանոցային տեխնիկայի, նոութբուքերի, ականջակալների և շատ այլ ապրանքների համար բարձր գներ, ինչն անօրինական է ԵՄ հակամենաշնորհային կանոնների համաձայն»,- հայտարարել է մրցակցության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Մարգրետե Վեստագերը:
Հետաքննության արդյունքում Եվրահանձնաժողովը պարզել է՝ եթե ինտերնետային խանութները տեխնիկան վաճառեին ավելի էժան, քան ցանկանում էին արտադրողները, նրանց տուգանքներ էին սպառնում՝ ընդհուպ մինչև մատակարարումների դադարեցում:









