Foto

Ռուս զբոսաշրջիկները նախըտրում են երևանյան հանգիստը

ԱՊՀ երկրների զբոսաշրջության և ճանապորհորդությունների շուկաներն ուսումնասիրող «ՏուրՍտատ» վերլուծական կենտրոնի հետազոտության տվյալներով՝  Երևանը ամառային հանգստի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրած քաղաքներից չորրորդն է:

Ըստ նշված հետազոտության՝ ռուս զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են Բաքվին, երկրորդ նախընտելի քաղաքը Մինսկն է, երրորդը՝ Ալմա Աթան: Երևանին հաջորդում են Աստանան, Բիշքեկը, Տաշքենդը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը:

Կենտրոնի կատարած հետազոտության համաձայն՝ ռուս զբոսաշրջիկներն ԱՊՀ երկրների քաղաքներում և հանգստավայրերում բնակության և սննդի համար օրական ծախսում են միջինը 50-100 դոլար: