Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Казинформ-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,49 դոլարով՝ հասնելով մինչև 73,07 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 1 դոլարով և կազմում 70.46 դոլար մեկ բարելի դիմաց: