«Կա ներդրումային մեծ հետաքրքրութուն ու կան կոնկրետ նախագծեր ու ծրագրեր, բայց ես, նախկին փորձը հաշվի առնելով, չեմ ասի, թե կունենաք այսպիսի գործարան այստեղ, այնպիսի գործարան այնտեղ: Ճիշտ կլինի, որ դրանք անցնեն անշրջելիության կետը, ինչից հետո նոր միայն հայտարարենք դրա մասին»,- սա եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյան պատասխանը ներդրումների հարցին ի պատասխան:
Ապա նա առավել հանգամանորեն բացատրեց, թե ինչպես են պատկերացնում ներդրողների հետ իրենց աշխատանքն ու ինչ են ակնկալում նրանցից: Նշեց, որ պարտավորվում են ստեղծել հավասար հնարավորություններ, ինչը պետության պարտավորությունների մեջ է մտնում:
«Պետք նորմալ որակի ենթակառուցվածքներ ստեղծենք, տնտեսության ոլորտների նկատմամբ հավասար հասանելիություն ապահովենք, երաշխավորենք ներդրումների անվտանգությունը, բացառենք կոռուպցիան: Ես որ գործարարի հետ հանդպում եմ, ասում եմ. «Պայմնավորվում ենք հետևյալը. երկու խնդիր եմ դնում ձեր առաջ: Առաջինը, որ դուք փող աշխատեք, և երկրորդ, որ այդ ընթացքում դուք ստեղծեք աշխատատեղեր և վճարեք հարկերը»,- ասաց նա ու հավելեց՝ գործարարներին ասում է նաև, որ որևէ ուրիշ պատավորություն նրանք չեն ունենալու:
Վարչապետ Փաշինյանը փաստեց, որ, այո, կան օրենքներ, որ խնդիրներ են ստեղծում, բայց այդ խնդիրները քննարկելի են: «Բայց օրենքը պետք է լինի անառարկելի, և դա պետք է տարածվի բոլորի վրա: Բացառում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կլինեն արտոնյալ գործարարներ, ուղղակի բացառում ենք»,- ամփոփեց բանախոսը:
Vesti.am









