Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցելու նպատակով մարզպետ Գագիկ Միրիջանյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող գյուղմթերքի մանրածախ վաճառք իրականացնող շուկայում այսուհետ կիրականացվի նաև մարզում արտադրվող պտուղ-բանջարեղենի վաճառք` գյուղացիների անմիջական մասնակցությամբ:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, շուկայում համապատասխան տարածքի տրամադրումն իրականացվելու է բացառապես մարզպետի կողմից տրված ուղեկցական գրությամբ: Իսկ տեղերի տրամադրման գնային քաղաքականությունն իրականացվելու է գործող ամենացածր սակագնով` 500 ՀՀ դրամով:
Նշված շուկայում պտուղ-բանջարեղենի վաճառք իրականացնել ցանկացող մարզի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին (hեռախոսահամար՝ (+374 77) 11 44 66):









