Foto

Կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց Հայաստանը դրանց համար վճարումներ է անում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ վարկային ծրագրերին:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում և նույնիսկ չեն էլ մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում, կիսատ են մնացել Հայաստանի կամ ավելի ճիշտ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով և այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում: Այս իրավիճակը պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,-նկատեց վարչապետը՝ խնդրելով բոլոր նախարարներին պարզել այդպիսի ծրագրերի գոյությունը և դրանց ցանկը ներկայացնել իրեն:

Նրա խոսքով՝ իրենք մի քանի նախարարություններում, քննարկումների արդյունքում այդպիսի ծրագրեր են հայտնաբերել:

«Այսինքն, վարկի ծրագրի իրականացումը չի սկսվել գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է կատարել: Կամ էլ եռակողմ կամ երկկողմ պայմանագիր  է ստորագրվել գործառույթների իրականացման պարտավորությունները մյուս կողմի վրա դնելով, մյուս կողմը պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը տուգանվում է: Սա մի տարօրինակ իրավիճակ է, որը պետք է խորությամբ հասկանանք:

Vesti.am