Foto

«ՄՅՈւ»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս». պաշտոնական

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը կշարունակի կարիերան «Այաքսում»:

Կողմերի միջև համաձայնության մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Ավելի վաղ նշվել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 14 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքի միջոցով հաղորդում է, որ Բլինդը «Այաքսի» հետ կնքել է պայմանագիր մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք, որ Բլինդը հենց «Այաքսից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 2014 թվականին 13.8 մլն ֆունտի դիմաց:

Vesti.am