Foto

Շվարցնեգերը Թրամփին «փոքրիկ հում մակարոն» է անվանել

Դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը կիսվել է Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների մամլո ասուլիսի վերաբերյալ տպավորություններով։ Նա Դոնալդ Թրամփին «փոքրիկ հում մակարոն» է անվանել։

Շվարցնեգերը դիմել է ԱՄՆ նախագահին՝ հայտարարելով, որ նա «կանգնել էր ինչպես փոքրիկ հում մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»։

«Ես հարցնում էի, թե ե՞րբ դուք նրանից ստորագրություն, համատեղ սելֆի կամ նման այլ մի բան կխնդրեք»,-ասել է Շվարցնեգերը «Twitter»-ի իր էջում հրապարակված տեսագրությունում։

Vesti.am