Foto

Ռուսական հատուկ ծառայությունները Թրամփի դեմ ոչ մի կոմպրոմատ չունեն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ոչ մի կոմպրոմատ չունեն:

«Բացարձակ ոչ մի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ նա անգամ չի իմացել, որ Դոնալդ Թրամփը գործարար եղած ժամանակ եղել է Ռուսաստանում:

«Մենք չունենք ոչ մի կոմպրոմատ, և նման բան չի կարող լինել: Չեմ ցանկանում վիրավորել Թրամփին, և վախենում եմ անքաղաքավարի լինել, բայց մինչ նախագահ առաջադրվելու մասին հայտարարելը, նա մեզ համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Vesti.am