Կառավարության ձևավորումից ի վեր ՀՀ-ում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ երեկ ամփոփել են մի տվյալ և արձանագրել, որ տարբեր իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ:
«Սա շատ կարևոր ցուցանշ է և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ այդ գումարը օրեցօր փոփոխվում է և այս պահին 73 տնտեսվարողների գործունեության արդյունք է դա:
«800 մլն փաստացի մուտքագրվել է բյուջե, 12.7 մլրդ առաջադրվել է գանձման` պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամի կարգի նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են և մեծանալու միտում ունեն»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ այդ գումարը որևէ տեղ չի կարող կորչել:
«Ընթացակարգերի խնդիր է ընդամենը: Այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացմանը, յուրացումների և այլ նման գործերի, սա վերաբերում է միայն հարկային պարատավորություններին: Մենք պետությանը հասցված վնասը մինչև վերջ վերականգնելու ենք»,-ընդգծեց վարչապետը:
Vesti.am









