Լրագրողներն այսօր ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչու են իրեն հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից։
«Դուք այնպիսի խուճուճ հարց եք տալիս։ Ոչ թե ինձ հեռու պահեցին, այլ ես չառաջադրվեցի։ Ես բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում ես կառաջադրվեի։ Քանի որ առաջադրման մեխանիզմներն այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն լրագրողներին և բոլոր այն գործընկերներին, ովքեր ժամանակ չունեցան իմ կատարած աշխատանքը նկատելու, նաև գնահատելու»,-ասաց Քոչարյանը։









