Foto

Հանքը փակվելու է և վերջ. «Ամուլսարի» հարցում ընդհանուր լեզու գտնել չհաջողվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ջերմուկցիների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումն ավարտվեց, բայց կողմերն այդպես էլ ընդհանուր լեզու չգտան:

Ավելին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվեց որոշակի ժամանակով դադարեցնել աշխատանքները, որպեսզի աշխատանքային խումբն այդ ընթացքում ուսումնասիրություններ իրականացնի:

Նկատենք սակայն, որ հանքի դեմ պայքարող քաղաքացիները համաձայն էին բացել դեպի հանքավայր տանող ճանապարհները, բայց միայն այն դեպքում, եթե «Լիդիան Արմենիան» ուսումնասիրությունների ընթացքում դադարեցնի կատարվող շինարարական աշխատանքները:

Կողմերը, սակայն, փոխզիջումների չգնացին: Ցուցարարները պնդեցին՝ հանքը չի բացվելու և վերջ, «Լիդիանի» ներկայացուցիչներն էլ հստակեցրեցին, որ հետքայլ անելոււ մտադրություն չունեն:

Vesti.am