Մսամթերքի շուկայում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 8.9% գնաճ
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ, իսկ 2018թ. մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:
2018թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գները հանրապետության 9 քաղաքներում նվազել են 1.6-0.2%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.5- 0.8% գնաճ:
Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով: 2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.2% գնանկում:
2018 թ-ի հունիսին մայիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 0.2%-ով: