Արմավիրի մարզում առկա է անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք:
Մարզպետարանից հայտնում են, որ Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում և գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ և 20 000 տոննա կարտոֆիլ:
«Նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին: Ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 077 11 44 66 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:









