Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Ռոմանոս Սաֆարյանին:
Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է և նշել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել:
Նշվել է, որ Երևանի աղբահանության համակարգն, ի դեպ, շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։









