Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում՝ պահանջներին ավելի համապատասխան լինելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել էր Հայաստանին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հարցում: Դեսպան Միլսն ասաց, որ այս կապակցությամբ թարմ լուրեր չունի:
«Հազարամյակների մարտահրավերների» ծրագրերն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի երկիրը համապատասխանի կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված որոշ չափանիշների: Մենք կաշխատենք ձեր Կառավարության հետ, որպեսզի աջակցենք այդ հարցում»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ դրանք այն փոփոխություններն են, որ Հայաստանի ժողովուրդը, Կառավարությունը ցանկանում է իրականացնել և որոնք անհրաժեշտ են երկրին:
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:









