Չինական խոշոր չորս բանկերը բրիտանական «The Banker» պարբերականի համաշխարհային վարկանշային աղյուսակում գրավել են առաջին հորիզոնականները: Ցուցակը կազմվել է առաջին մակարդակի կապիտալի ծավալի հիման վրա:
Առաջին տեղում արդեն 6-րդ տարի անընդմեջ «ICBC» բանկն է՝ 324 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալով: «ICBC»-ին հաջորդում են «China Construction Bank»-ը (272 մլրդ դոլար), «Bank of China»-ն (224 միլիարդ դոլար) և «Agricultural Bank of China»-ն (218 միլիարդ դոլար):
Չինաստանին վարկանշային աղյուսակում հաջորդում են Իտալիան և Մեծ Բրիտանիան: