Քիչ առաջ «Սպայկա» ընկերությունում ավարտվել է պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկությունը: Այս մասին Aravot.am-ին հայտնել է «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանը: Այսօր առավոտից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սպայկա» ընկերությունում խուզարկություն էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Aravot.am-ի հարցին, թե խուզարկությունն ինչով էր պայմանավորված, Էդվարդ Անտինյանն ասաց, որ սկզբնական փուլում ընկերությանը պարզ չի եղել, թե ինչ փաստաթղթերի հետ կապված է ստուգումը, սակայն ընթացքում արդեն պարզ է դարձել. «Քանի որ «Սպայկա» ընկերությունն իր կանոնադրական գործունեության շրջանակներում բազմապիսի ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան տարբեր ընկերությունների, նրանց հետ կապված հարցերով, որոշակի փաստաթղթերի հետ ծանոթանալով, ՊԵԿ-ն այցելել է «Սպայկա» ընկերություն, կատարել է համապատասխան խուզարկություններ, ծանոթացել որոշակի փաստաթղթերի հետ:
«Սպայկան» տեղեկություն չունի, թե կոնկրետ որ ընկերության հետ կապված են դա նայել»: Հարցին, թե խուզարկության ընթացքում բիզնեսին վնասներ հասցվե՞լ են, ընկերության աշխատանքները կանգնե՞լ են, ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատուն ասաց, որ այս ընթացքում կազմակերպությունը բնականոն աշխատել է. «Նույնիսկ բնականոն ձևով իրականացվել է մթերման գործընթացը: Եվ ստուգողները, որոնք որ գտնվել են «Սպայկա» ընկերության տարածքում, ամեն ինչ արել են, որ որևէ կերպ չխոչընդոտեն այդ գործունեությանը»:
Մանրամասները՝ սկզբնաղբուրում:









