Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին: Այդ մասին տեղեկանում ենք Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմից:
Նշենք, որ ավագանու նիստին ավագանու 15 անդամներից ներկա են եղել 11-ը: Բոլորը միաձայն կողմ են քվեարկել Արամ Դանիելյանի հրաժարականի դիմումին:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:









