Foto

Հուլիսի 11-ից 12-ը Նիկոլ Փաշինյանը կայցելի Բրյուսել

Հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Խոսնակը նշեց նաև, որ հուլիսին արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց է ծրագրվում, որոնց ժամկետները հստակեցվում են։

Հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան: