Foto

Խորվաթիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Կայացավ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա դիմակայությունը: Արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը:

90 րոպեների ընթացքում թիմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1: Լրացուցիչ ժամանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Լուկա Մոդրիչը 116-րդ րոպեին վրիպեց: Ամեն ինչ որոշվեց 11-մետրանոց հարվածներով: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին և հարվածաշարում հաղթեցին 3:2 հաշվով:

1/4 եզրափակիչում Խորվաթիայի ընտրանին կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ:

Vesti.am