«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը: Այդ մասին Vesti.am-ին հայտնեց Ջերմուկի բնակիչ Նարեկ Միրզոյանը՝ հավելելով, որ աշխատակիցները փորձում են վերադառնալ իրենց աշխատանքին:
Մեզ հետ զրույցում սակայն «Լիդիանի» տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ ճանապարհը փակված չէ, և այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Vesti.am-ի այն հարցին, թե իրենց աշխատակիցները ցնականո՞ւմ են աշխատանքի գնալ, տնօրենը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ արդեն ութերորդ օրն է նրանք հարկադիր պարապուրդի են մատնված:
Մեր մյուս դիտարկմանը, թե հասարակական հնչեղություն ստացած Ամուլսարի հարցում ինչ տեղաշարժեր կան, պատասխանեց. «Նորություն չկա»:
Vesti.am









