Հարավկորեական «Samsung» տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է օգոստոսի 9-ին ներկայացնել «Galaxy Note 9» նորույթը, որի շնորհանդեսը կկազմակերպվի Նյու Յորքում:
«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ «Samsung»-ն արդեն հրավիրատոմսեր է ուղարկել լրագրողներին:
Հեռախոսի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ այն կունենա մեծ էկրան, «Qualcomm Snapdragon 845» պրոցեսոր ու շատ նման կլինի «Note 8»-ին: Այն կունենա մատնահետքի ճանաչման գործառույթ, հետին պանելը կլինի ամբողջությամբ ապակյա:
Ոլորտի փորձագետների կանխատեսմամբ՝ օգոստոսին ներկայացվելիք նորույթը նախատեսված է «Apple»-ի՝ սեպտեմբերին ներկայացվելիք նոր «iPhone» սմարթֆոնների հետ մրցակցության համար:
Vesti.am