Foto

Դմիտրի Ռոգոզին. «Ռուսաստանը զենք է վաճառում թե՛ Երևանին, թե՛ Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում թե՛ Երևանին, թե՛ Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը,  հայտնում է «РИА Новости»-ն։

«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,-ասել է Ռոգոզինը՝ ապրիլի 11-ին ելույթ ունենալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Ռոգոզինը նաև ընդգծել է, որ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ն կամ այլ երկրներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին՝ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն:

Vesti.am