Foto

Հարիսոն Ֆորդին մեղադրել են կնոջը ծեծելու համար

Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդին մեղադրել են կնոջը դաժանաբար ծեծելու համար: Համենայն դեպս, հենց այդպիսի տեղեկություն է հայտնվել կալիֆոռնիական Հանթինգթոն-Բիչ քաղաքի ոստիկանության տվյալների բազայում: Աստղին, սակայն, չեն ձերբակալել՝ հաղորդել է «TMZ»-ը:

Պարզվել է, որ ոստիկան-ստաժորը ուսուցողական առաջադրանքի ժամանակ դերասանի անունը սխալմամբ ներառել է բազայում:

Ստաժորը պարապմունքի ժամանակ ոչ միայն ներառել է դերասանի տվյալները, այլ նաև մոռացել է դրանք ժամանակին ջնջել: Բարեբախտաբար, նրա սխալը ժամանակին նկատել են և ոստիկանական խումբ չեն ուղարկել կինոաստղի հետևից:

Vesti.am