Կահիրեի «Զամալեկ» թիմի նախկին մարզիչ Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդյան Արաբիա – Եգիպտոս հանդիպման ժամանակ, հաղորդում է «Youm7»-ը:
Նեգման եղել է հանդիպման մեկնաբանը՝ Եգիպտոսի հեռուստաալիքներից մեկի եթերում: Խաղի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:









